Կանադուհին 100.000 դոլար փոխհատուցում կվճարի` Չինական պատի վրա մի կնոջ պատահաբար «սպանելու» համար

13:26 • 29.04.15

Կանադացի զբոսաշրջիկը, ով պատահմամբ Չինական պատի վրա մի տարեց կնոջ մահվան պատճառ էր դարձել, համաձայնել է 100.000 դոլարի փոխհատուցում վճարել հանգուցյալի ընտանիքին:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, 79-ամյա Ցու Հոնֆանը մահացել է սարսափահար բարեկամների ու զբոսաշրջիկների աչքի առաջ: Աղբյուրը մանրամասնում է, որ 38-ամյա կանադուհին պատահաբար բախվել է պատի աստիճաններով արագորեն ներքև իջնող կնոջը, ով վայր է ընկել ու կորցրել գիտակցությունը:

 

Ապրիլի 8-ին տեղի ունեցած միջադեպից հետո զոհի ընտանիքը դատական հայց է ներկայացրել կանադուհու դեմ` պահանջելով թույլ չտալ նրան լքել երկիրը: Սակայն ոստիկանությունը նշել է, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է:

 

Կանադուհու ամուսինը տեղեկացրել է չինական ԶԼՄ-ներին, որ իրենք պատրաստ են հանգուցյալի ընտանիքին դրամական փոխհատուցում վճարել: