ՃՏՊ Դեղձուտ-Կանաչուտ ճանապարհին. մահացել է երկու կին՝ 29 և 30 տարեկան

15:15 • 29.04.15

Ապրիլի 28-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում,  «ՎԱԶ-21083» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Դեղձուտ-Կանաչուտ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Մարինե   և 1985 թ. ծնված Հրանուշ  Աբրահամյաններին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Պատահարի հետևանքով Հ.Աբրահամյանը տեղում է մահացել, իսկ Մ. Աբրահամյանը` հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:       


Նույն օրը, ժամը 23։40-ին,  վարորդը ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն: