Ֆրանսիան կավելացնի իր պաշտպանական բյուջեն՝ ահաբեկչության սպառնալիքների պատճառով
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է երկրի պաշտպանական բյուջեի ավելացման մասին՝ ահաբեկչական վտանգի բարձր մակարդակի և արտասահմանում ռազմական գործողություններ անցկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օլանդի խոսքով՝ ռազմական ծախսերն առաջիկա 4 տարում կավելացվեն 3,8 միլիարդ եվրոյով։
Բացի այդ, նախատեսվում է չեղյալ համարել զինծառայողների շարքերում ավելի վաղ նախատեսված կրճատումները. 34 հազար աշխատատեղից, որոնք նախատեսվում էր կրճատել, կպահպանվի 18,5 հազարը:
Նախագահը նաև հայտնել է, որ երկրի հատուկ կարևորության օբյեկտների պահպանման համար կներգրավվի մոտ 7 հազար զինծառայող:










