Ֆրանսիական դպրոցում 15-ամյա մահմեդական աղջկան հեռացրել են դասերից՝ երկար կիսաշրջազգեստի պատճառով
Երկար սև կիսաշրջազգեստը Ֆրանսիայի դպրոցներից մեկում 15-ամյա մահմեդական աղջկան պարապմունքներից հեռացնելու պատճառ է դարձել, գրում է gazeta.ru-ն:
Լիազոր անձինք արդեն հայտարարել են իրենց որոշումը չեղյալ համարելու մասին՝ ընդգծելով, որ աշակերտին չեն հեռացրել դպրոցից, այլ խնդրել են փոխել հագուստը: Նրանց համաձայն՝ այն բանից հետո, երբ աղջիկը հեռացվել է դասերից, նրա հայրն արգելել է նրան հաճախել դպրոց: Ներկայում դպրոցի ներկայացուցիչները բանակցություններ են վարում աշակերտի ընտանիքի հետ:
Համաձայն 2004 թվականին ընդունված օրենքի՝ աշակերտներին արգելվում է փարանջա, կիպա և խոշոր խաչեր կրել: «Ոչ ակնհայտ կրոնական խորհրդանիշներն» արգելքի տակ չեն հայտնվել:
«Չափազանց երկար կիսաշրջազգեստի» մասին բանավեճը մեծ արձագանք է ստացել համացանցում: Twitter-ում հայտնվել է #jeportemajupecommejeveux («հագնում եմ իմ կիսաշրջազգեստը՝ ինչպես ուզում եմ») հեշթեգը:










