Բակո Սահակյանը ներկա է գտնվել ժենգյալով հացի փառատոնին

17:06 • 29.04.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում ներկա է գտնվել ժենգյալով հացի փառատոնին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Նախագահ Սահակյանը հույս է հայտնել, որ փառատոնը կդառնա ավանդական՝ այն արժևորելով ազգային սովորությունները պահպանելու ու տարածելու և զբոսաշրջությունը խթանելու տեսանկյուններից:


Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից: