Մոսկվայի մետրոյում տղամարդը մնացել է դռների արանքում և այդպես երթևեկել 1 կանգառ

13:24 • 29.04.15

Մոսկվայի մետրոյում մի տղամարդ սեղմվել է գնացքի դռների արանքում և այդպես երթևեկել 1 կանգառ, գրում է lifenews.ru-ն:

 

Այժմ իրավապահները փորձում են պարզել դեպքի հանգամանքները, որը տեղի է ունեցել Մոսկվայի մետրոպոլիտենի «Կուրսկայա» և «Հեղափոխության հրապարակ» կայարանների միջև:

 

Նախնական տվյալներով՝ ուղևորը չի հասցրել ճիշտ ժամանակին ներս մտնել վագոն, ինչի հետևանքով 53-ամյա տղամարդը սեղմվել և մնացել է գնացքի դռների արանքում:

 

Այժմ տղամարդը վերակենդանացման բաժանմունքում է՝ մարմնական ծանր վնասվածքներով և ուղեղի ցնցումով: