Նեպալում բախումներ են սկսվել, մարդիկ զանգվածաբար փախչում են Կատմանդուից (լուսանկարներ)

15:21 • 29.04.15

Նեպալում շաբաթ օրը գրանցված երկրաշարժից տուժած մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ իրենց բողոքը հայտնելու իշխանություններին։ Ոստիկանության հետ բախումներ են սկսվել, գրում է korrespondent.net-ը:

 

Նեպալում ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած Կատմանդուի բազմաթիվ բնակիչներ լքում են քաղաքը: Մարդիկ, ովքեր զրկվել են ամենից, մեծ հերթերով կանգնած են՝ սպասելով ավտոբուսների:

 

Նրանք հակակառավարական կոչեր են հնչեցնում՝ ի նշան իշխանությունների կողմից օգնության բացակայության դեմ բողոքի: Վիրավորները և օթևանից զրկված նեպալցիները չեն ստանում անհրաժեշտ օգնություն: Մարդիկ փորձում են արգելափակել երթևեկությունը, ինչի պատճառով բախումներ են սկսվել ոստիկանության հետ: