Ռուսաստանում դասախոսի դեմ 36 քրեական գործ է հարուցվել
Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի շրջանում 36 քրեական գործ է հարուցվել տեղի տեխնիկական բուհերից մեկի դասախոսի դեմ: Կինը կասկածվում է կաշառք վերցնելու և ծառայողական դիրքի չարաշահման 36 դեպքի համար:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, քաջատեղյակ աղբյուրները հայտնել են, որ կինն անձամբ, ինչպես նաև միջնորդների միջոցով ուսանողներից գումար է վեցրել քննություններն ու ստուգարքները նշանակելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընթացիկ տարվա հունվարին կինը հերթական կաշառքը վերցնելու պահին ձերբակալվել է: Փաստացի դասախոսը չի ստուգել ուսանողների գիտելիքներն ու ուսումնական փաստաթղթերում գրանցել է կեղծ տվյալներ: Ըստ իրավապահների՝ դասախոսը կաշառքների միջոցով վաստակել է մոտ 45.000 ռուբլի:










