Երևանում փրկարարներն օգնել են դուրս բերել փոսն ընկած քաղաքացուն

10:37 • 30.04.15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 29-ին, ժամը 22.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. վերջինիս դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Հրշեջ-փրկարարները 1958 թ. ծնված Վ. Պ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: