Բաքուն չի պատասխանել Սաակաշվիլիին արտահանձնելու հարցմանը

08:55 • 30.04.15

Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահին արտահանձնելու հարցման վերաբերյալ դեռ պատասխան չի ստացել ադրբեջանական կողմից: Այդ մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Իրաքլի Շոթաձեն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Վրաստանի դատախազությունը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին արտահանձնելու վերաբերյալ համապատասխան դիմումն ուղղել է Ադրբեջանի դատախազությանը: Դրա համար հիմք է հանդիսանում Վրաստանի և Ադրբեջանի դատախազությունների միջև համագործակցության երկկողմ ձևաչափը: Չնայած դեռ Ադրբեջանի գլխավոր դատախազությունից ոչ մի պատասխան չենք ստացել»,- լրագրողներին հայտնել է Շոթաձեն:

 

Նա հավելել է, որ պատասխանի վերաբերյալ կոնկրետ ժամկետ չի հաստատվել, բայց, դատախազության աշխատակցի խոսքով, «համապատասխան արձագանք չի եղել»:
ԶԼՄ-ների համաձայն՝ Վրաստանի նախկին նախագահը ժամանել է Բաքու և մասնակցել Բաց հասարակությունների 3-րդ համաշխարհային ֆորումին:

 

Ավելի վաղ վրացական կողմն Ուկրաինային է դիմել նմանատիպ հարցով։