Բիլ Քլինթոնին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Տանզանիայում

08:44 • 30.04.15

Ինքնաթիռը, որում գտնվել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, արտակարգ վայրէջք է կատարել Տանզանիայում, գրում է korrespondent.net-ը:

 

CBS հեռուստաալիքի տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: Վայրէջքի պատճառ է դարձել ինքնաթիռի չորս շարժիչներից մեկի խափանումը:

 

Ինքնաթիռն Իրինգա քաղաքից թռչում էր երկրի հյուսիսում գտնվող Մանյարա լիճ: Քլինթոնը շրջում է այն նախագծերի շրջանակում, որոնք պետք է օգնեն գյուղատնտեսական արտադրությանը, առողջապահությանը, կրթությանը և վայրի բնության պահպանությանը: Նա և իր դուստր Չելսին նաև պատրաստվում են այցելել Քենիա, Լիբերիա և Մարոկկո:

 

Քլինթոնը զարգացող երկրներում բարեգործությամբ զբաղվող հիմնադրամի համահիմնադիր է: