LG-ի շահույթը կրկնակի կրճատվել է՝ հեռուստացույցների բիզնեսի պատճառով

14:36 • 30.04.15

LG Electronics ընկերության սմարթֆոնների հանդեպ մեծ պահանջարկը չօգնեց ընկերությանը եկամուտներն ավելացնելու հարցում։ Անցած եռամսյակում հեռուստացույցների շուկայում առաջացած խնդիրների պատճառով հարավկորեական արտադրողի զուտ շահույթը նվազել է 58,5%-ով, գրում է 3dnews.ru-ն:

 

2015-ի հունվար-մարտ ամիսներին LG-ն ստացել է 35,9 մլն դոլարի զուտ շահույթ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 86,5 մլն դոլարի համեմատ:

 

Օպերացիոն շահույթը նույն եռամսյակում նվազել է 36,2%-ով։

 

 

businesskorea.co.kr