Նեպալում այս գիշեր նոր ցնցում է գրանցվել. նախորդ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5.500-ի
Նեպալի ոստիկանությունը հայտարարել է, որ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 5.500-ի:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հաշվել էր, որ երկրաշարժից տուժածներին օգնելու համար անհրաժեշտ է 415 մլն դոլար:
Վերջին 80 տարվա ամենաուժգին երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7.9 մագնիտուդ, տեղի էր ունեցել ապրիլի 25-ի առավոտյան:
Այս գիշեր նույնպես Նեպալի մայրաքաղաքը ցնցվել է երկրաշարժից: Ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Կատմանդուում դեռ լիովին չի վերականգնվել բջջային կապի աշխատանքը:










