Պակիստանցի ակտիվիստ Մալալա Յուսուֆզայի վրա հարձակում գործած 10 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման

15:30 • 30.04.15

Պակիստանում դատարանը 10 մարդու դատապարտել է ցմահ ազատազրկման՝ իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի դեմ 3 տարի առաջ մահափորձ կատարելու համար, գրում է BBC-ն։

 

2012 թվականին թալիբները հարձակվել են երիտասարդ իրավապաշտպանի վրա, որը պայքարում էր պակիստանցի աղջիկների կրթության իրավունքի համար։ Աղջիկը ծանր հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում և Մեծ Բրիտանիայում վիրահատվելուց հետո հաստատվել այդ երկրում։

 

2014թ. դեկտեմբերին Յուսուֆզային շնորհվել է Խաղաղության նոբելյան մրցանակ։