Հռոմի պապը կոչ է արել հավասարեցնել տղամարդկանց և կանանց աշխատավարձերը

09:20 • 30.04.15

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել վերացնել տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև տարբերությունը, գրում է lenta.ru-ն:

 

«Ինչո՞ւ են նորմալ համարում այն, որ կանայք տղամարդկանցից քիչ են վաստակում: Ո՛չ: Նրանք նույն իրավունքներն ունեն: Աշխատավարձի հարցում նման տարբերության առկայությունն իսկական սկանդալ է»,- հայտարարել է նա: Հռոմի պապի կարծիքով՝ քրիստոնյաները «պետք է պաշտպանեն միևնույն աշխատանքի համար հավասարաչափ աշխատավարձի իրավունքը»:

 

Ֆրանցիսկոս պապը հավելել է նաև, որ կցանկանար, որ կանայք ավելի նշանակալի դեր ունենան Հռոմի կաթոլիկ եկեղեցու կյանքում: Ընդ որում՝ նա հավելել է, որ հոգևորականներ նրանք չեն կարող լինել:

 

Ինչպես հայտնում է Reuters-ը, Եվրամիությունում կանայք միջինը ստանում են 16,4 տոկոսով քիչ, քան տղամարդիկ: ԱՄՆ-ում աշխատավարձի տարբերությունը 23 տոկոս է: