Ամերիկացի անկախ սենատորը մտադիր է նախագահ դառնալ
Ամերիկյան Վերմոնտ նահանգից անկախ սենատոր Բերնի Սանդերսը նախատեսում է ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն դառնալ, տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Ես հավատում եմ, որ ընտրողները հիմնարար տեղաշարժ են ցանկանում, որպեսզի կառավարությունն աշխատի հասարակ ամերիկացիների համար, այլ ոչ միլիարդատերերի»,-հայտարարել է գործիչը:
73-ամյա քաղքական գործիչը խորհրդարանում ազատական ելույթներ է ունենում: Նա իրեն սոցիալիստ է համարում:
Սանդերսն ԱՄՆ Սենատի անդամ է ընտրվել երկու անգամ:










