ՀՀ-ում ապրիլի 29-30-ը բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպք

10:44 • 30.04.15

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են։
 

Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքը։
 

Հաղորդվում է, որ բացահայտվել է գողության և խարդախության՝ 8, դրամանենգության՝ 3, յուրացման, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և  գողության 2 դեպք:


Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: