Ասիայի «ամենատարեց» կինը նշեց իր 18-ամյա հոբելյանը. հազվադեպ հիվանդության պատճառով նա 144-ամյա կնոջ տեսք ունի
Ֆիլիպիններում բնակվող «ամենատարեց» աղջիկը հունիսի 23-ին նշել է իր 18-ամյա տարեդարձը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` Անա Ռոշել Փոնդարը տառապում է հազվադեպ հիվանդությամբ, որի պատճառով նրա մարմինը 10 անգամ սովորականից ավելի արագ է ծերանում: Բժիշկները նրան ասել են, որ նա արդեն 144 տարեկան է:
Պրոգերիա կոչվող այս հիվանդությամբ տառապողներից շատերը մահանում են 14 տարեկանում: Այդ տարիքը հաղթահարած Փոնդարը իր ծննդյան տարեդարձը նշել է 3 հեքիաթային թեմատիկ զգեստով և մեծ թագով:
Նրա ծննդյան երազանքներից մեկը ֆիլիպինուհի երգչուհի, դերասանուհի Սարա Խերոնիմոյի հետ հանդիպելն էր, ինչն էլ իրականություն դարձավ նրա տարեդարձի օրը:










