Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը երիտասարդների մեջ տեսնում է ազնիվ մղումներ, բայց առաջարկում է բացել փողոցի բանուկ հատվածը

09:57 • 24.06.15

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, որ առավոտյան Բաղրամյան 3 հասցեում էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդների հետ միասին, նրանց կրկին առաջարկում է բացել փողոցի բանուկ հատվածը:
 

«Ես Ձեր ու մի շարք երիտասարդների մեջ տեսնում եմ ազնիվ մղումներ, բայց այդ մղումներից զատ, բայց Դուք անուններ տվեցիք, հարևան հանրապետություններից թափառում են ոմանցից նրանք»,- կրկին հորդորեց փոխոստիկանապետը:

 

Սրան ի պատասխան` ցուցարարների խումբը միանշանակ պատասխանեց` «Դա չի լինի, պարոն գեներալ, կարող եք գնդակահարել մեզ»:  Հունան Պողոսյանն էլ պատասխանեց.«Ձեր տարիքի մարդը նման խոսքեր չպետք է ասի… էդ ինչ խոսք է` հայ ոստիկանը գնդակահարի…»:
 

Երկխոսությունը շարունակվեց առաջարկով` պատմական էքսկուրսներ չանել և հիշեցումով, որ 2008 մարտի 1-ին սա եղել է: