Ռեալը հնարավոր է ձեռք բերի Վոլֆսբուրգի պաշտպանին

01:20 • 23.07.15

 Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը եւ մարզչական շտաբը հետաքրքրվում են գերմանական «Վոլֆսբուրգի» շվեյցարացի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսի ծառայություններով։ Այդ մասին տեղեկացնում է «Marca»-ն։



«Արքայական ակումբում» մեծ հույսեր չեն կապում պորտուգալացի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուի հետ եւ ցանկանում են ուժեղացնել պաշտպանության ձախ եզրը։ Մադրիդցիները դիտարկում են մի քանի թեկնածուների, սակայն նրանց մեջ առաջնային տարբերակ է համարվում հենց Ռոդրիգեսը։



Հաղորդվում է, որ «Ռեալին» բարդ կլինի ձեռք բերել շվեյցարացուն, քանի որ նա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է «Վոլֆսբուրգի», բացի այդ, վերջերս է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ մինչեւ 2019 թվականը։