Շան հաչոցից դժգոհ պորտուգալացին կրակել և սպանել է երեք մարդու
Լուսանկարը՝ Global Look-ի
Պորտուգալիայում հրազենային վնասվածքներից երեք մարդ է զոհվել, այդ թվում երկու ոստիկան, գրում է BBC News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Կինտա-դու-Կոնդեում, որը գտնվում է մայրաքաղաք Լիսաբոնից 30կմ հեռու։
Վիճաբանություն է ծագել շան հաչոցի շուրջ։ 77-ամյա տղամարդը հայտարարել է, որ կսպանի հարևանին, եթե կենդանին չդադարի հաչել։
Աղմուկը լսելով՝ քաղաքացիական հագուստով դեպքի վայր է ժամանել մոտակայքում ապրող ոստիկանը, ում վրա կրակել է տղամարդը և սպանել է նրան։
Դեպքի վայր է եկել նաև հերթապահ ոստիկանը, ում թոշակառուն սպանել է գլխին կրակոցով։
Երրորդ զոհը ոստիկանի որդին էր, ով հորն օգնության էր եկել։ Երիտասարդ տղան վնասվածքներ է ստացել և մահացել է ավելի ուշ՝ հիվանդանոցում։
Ավելի ուշ թոշակառուն փորձել է ինքնասպանություն գործել որսորդական հրացանով, սակայն դեպքի վայր են ժամանել ոստիկանները և ձերբակալել նրան։










