Ստերլիգովի կինը նորաձևության ցուցադրություն է անցկացրել Արցախում (լուսանկարներ)
«Կավկազ Ուզել» ռեսուրսը հայտնում է, որ նախօրեին Լեռնային Ղարաբաղում նորաձևության ուշագրավ ցուցադրություն է անցկացվել:
Ընտանիքով Արցախ տեղափոխված ռուսաստանցի գործարար Ստերլիգովի կինը` Ալյոնա Ստերլիգովան Ջդրդուզում ցուցադրել է իր ստեղծած հագուստը:
Շուշիում այս նորաձևության ցուցադրությանը, աղբյուրի փոխանցմամբ, շատ մարդ է հավաքվել: Ստերլիգովայի հղացումները կյանքի են կոչել արցախցի դերձակուհիները: Նա պնդում է, թե սրանք «շորեր են խելացի կանանց» համար ու նաև` իրենց ամուսիններին ենթարկվողների:
Ստերլիգովայի զգեստները վաճառվում են 50.000-ից 125.000 դրամով:
Ցուցադրության բոլոր լուսանկարները հնարավոր է դիտել հղումով` սկզբնաղբյուր կայքում:













