Սվազիլենդում վթարի հետևանքով մահացած երիտասարդ աղջիկների թիվը հասել է 65-ի (լուսանկարներ)
Լուսանկարը՝ yahoo.com-ի
Սվազիլենդում բեռնատարի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի, գրում է Газета-ն:
«Համերաշխության ցանց» տեղական կազմակերպության տեղեկությամբ՝ վթարի հետևանքով տուժած մի քանի աղջիկներ մահացել են ստացած վնասվածքների պատճառով:
«Այժմ մենք կարող ենք պաշտոնապես հաստատել, որ վթարի զոհն են դարձել 65 երիտասարդ աղջիկներ, այդ թվում նրանք, ովքեր ծանր վիրավորների թվում էին: Մենք խորը ցավակցություն ենք հայտնում նրանց ընտանիքներին»,- ասվում է կազմակերպության հաղորդագրությունում:
Սվազիլենդի կառավարությունը դեռ չի հաստատել մահացածների մասին տեղեկությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 38 դեռահաս աղջիկներ մահացել են Սվազիլենդում բեռնատարի վթարի հետևանքով՝ պարային տոնակատարությանը գնալու ճանապարհին:










