ԱՄՆ-ում բեյսբոլի խաղի ժամանակ տրիբունայից ընկած երկրպագուն մահացել է
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում Turner Field բեյսբոլի մարզադաշտի բարձր տրիբունաներից մեկից ընկած երկրպագուն մահացել է, գրում է Sports Illustrated-ը։
Դեպքը տեղի է ունեցել Atlanta Braves և New York Yankees ակումների միջև կայացած Բեյսբոլի խոշոր լիգայի (MLB) շրջանակներում անցկացվող խաղի ժամանակ։
Առլինգթոն քաղաքում դեպքի ականատեսները պատմել են, որ տղամարդն ընկել է բետոնապատ հատակին և հավանաբար հարբած է եղել։
Մարզադաշտի բժիշկները նրան արհեստական շնչառություն են տվել, որից հետո տեղափոխել են հիվանդանոց։
Ավելի ուշ, Ատլանտայի ոստիակնությունը հայտնել է, որ ստացված վնասվածքների հետևանքով տղամարդը մահացել է։










