Բուլղարիայի վարչապետին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Ինքնաթիռը, որում գտնվել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, տեխնիկական խնդիրների պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Վառնայի օդանավակայանում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Falcon կառավարական ինքնաթիռում, որում եղել է Բոյկո Բորիսովը, շասսիի բացվելու հետ կապված տեխնիկական խնդիր է առաջացել»,- ասված է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ինքնաթիռի հրամանատարը պտտվել է Վառնայի օդանավակայանի տարածքում, որպեսզի արտակարգ վայրէջքից առաջ ծախսի ավելորդ վառելիքը։
Ինքնաթիռը պետք է թռչեր Պլովդիվ քաղաքի օդանավակայան:










