Աֆրիկյան ցեղը երկվորյակ երեխաների հիշատակին խրտվիլակներ է պատրաստում և դրանց վերաբերվում ինչպես երեխաների (նկարներ, տեսանյութ)
Բենինում (Արևմտյան Աֆրիկա) Ֆոն կոչվող ցեղի անդամները մանկահասակ տարիքում մահացած երկվորյակ երեխաների հիշատակին խրտվիլակներ և տիկնիկներ են պատրաստում և դրանց վերաբերվում ինչպես երեխաների՝ նրանց տանում են դպրոց, լողացնում, կերակրում և այլն, գրում է Daily Mail-ը։
Աֆրիկյան մի շարք երկրներում տարածված հնագույն վուդու կրոնի հետևորդների համար չափազանց կարևոր տեղ են զբաղեցնում երկվորյակ երեխաները։
Նրանք գտնում են, որ երկվորյակների հոգիները բնակվում են տիկնիկների մեջ, և եթե դրանց մասին ընտանիքը հոգ է տանում, ապա դրանք հաջողություն և օրհնություն են բերում, իսկ եթե ոչ, ապա դրանք կանիծեն և դժբախտություններ կբերեն ընտանիքին։
Ֆոն ցեղում զարմանալիորեն մեծ քանակությամբ երկվորյակներ են ծնվում։ Ամեն 20-րդ կինը երկվորյակ է ունենում, սակայն դրանցից շատերը մահանում են, հիմնականում՝ մալարիայից և այլ հիվանդություններից։



































