Լոնդոնյան կառնավալի ժամանակ մոտ 100 մարդ է ձերբակալվել

09:30 • 31.08.15

Բրիտանիայի ոստիկանությունը մոտ 100 մարդու է ձերբակալել կարիբյան ամենամյա կառնավալի ընթացքում, որը մեկնարկել է Լոնդոնի Նոթինգ-Հիլ շրջանում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Սքոթլանդ- Յարդի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածների մեծ մասը թմրանյութ է օգտագործել կամ վաճառել: Կան մարդիկ, որոնք ձերբակալվել են զենք կրելու, գողության, սեքսուալ բնույթի հանցագործությունների, հասարակական կարգը խախտելու համար:

 

Եվրոպայի խոշորագույն փողոցային երթն ավանդաբար տեղի է ունենում ամռան վերջին հանգստյան օրերին։

 

Նախկին կարիբյան գաղութներից դեպի Մեծ Բրիտանիա ներգաղթյալների հոսքի մեծացմամբ պայմանավորված, ի թիվս այլ ավանդույթների, այս կառնավալը ևս տեղափոխվել է նոր երկիր։