Եվրոպական պետությունները պետք է ավիահարվածներ հասցնեն Սիրիայում ԻՊ-ի դիրքերին. Ավստրալիայի ԱԳՆ

09:13 • 31.08.15

Լուսանկարը՝ nv.ua-ի


Եվրոպական երկրները պետք է միանան Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին ուղղված ԱՄՆ-ի ղեկավարությամբ անցկացվող գործողություններին։ Այդ մասին հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպը։

 

«Ես վստահ եմ, որ եվրոպացիները պետք է մասնակցեն Սիրիայում և Իրաքում կոալիցիայի ավիահարվածներին»,- հայտարարել է Բիշոպը։

 

Նախարարի կարծիքով՝ դա կօգնի վերջ դնել համաշխարհային ծավալների ճգնաժամին, որոնք առաջացել են Սիրիայից և Իրաքից միլիոնավոր մարդկանց փախուստի արդյունքում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։