«Բոկո Հարամ»-ի զինյալները Նիգերիայում 56 գյուղացու են սպանել
«Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման անդամները Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Բորնո նահանգում 56 գյուղացու են սպանել, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։
Նահանգապետ Քաշիմ Շեթթիման հաստատել է խաղաղ բնակիչների սպանությունը՝ մեկ տարի առաջ առևանգված աշակերտուհիների բարեկամների հետ հանդիպման ընթացքում:
Նահանգապետի խոսքով՝ սպանվածների դիերը դեռ փողոցներում են, քանի որ մյուսները փախուստի են դիմել՝ փրկվելու համար։
Բաանու գյուղից փախստականները նշել են, որ զանգվածային սպանությունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան:
«Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը վերջին տարիներին գործունեություն է ծավալում Նիգերիայում և սահմանակից մի քանի երկրներում։










