Հարյուրավոր ներգաղթյալներ Բուդապեշտից գնացքներով մեկնում են Ավստրիա և Գերմանիա
Լուսանկարը՝ Reuters-ի
Բուդապեշտի կայարանի անվտանգության աշխատակիցները հայտնել են, որ հարյուրավոր ներգաղթյալներ նստում են գնացքներ, որոնք մեկնում են Մյունխեն և Վիեննա, գրում է Газета-ն։
Բոլոր այն ներգաղթյալները, ովքեր ունեն փաստաթղթեր և գնացքի տոմս, Գերմանիա և Ավստրիա մեկնող գնացքներ նստելու թույլտվություն են ստանում։
Գերմանիայի կառավարությունը հերքում է «հատուկ գնացքների» առկայությունը, որոնք զբաղվում են ներգաթյալներին Հունգարիայից Գերմանիա տեղափոխելով։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայացուցիչ Սթիվեն Սեյբերտը հայտնել է, որ ներգաղթյալները, ովքեր Հունգարիա են ժամանում՝ Գերմանիա տեղափոխվելու նպատակով, նախ պետք է գրանցվեն այնտեղ։










