Ամերիկացի ձկնորսները կատվի երկու ձագի փրկում գետից (տեսանյութ)

22:22 • 31.08.15

Երկու ձկնորս ապշահար են եղել` ձկան փոխարեն կատվի ձագերի  դուրս բերելով ջրից: Ինչպես գրում է Daily Mail-ը ձկնորսներին հաջողվել է անվնաս դուրս բերել կատվի երկու ձագի, որոնք լողում էին դեպի նավակը:

Ձկնորսներն արտասովոր փորձառությունն ունեցել են ամերիկյան Ալաբամա նահանգի Black Warrior գետում ձկնորսական արշավի ժամանակ: Ձկնորսներից մեկը` Ջեյսոն Ֆրոսթը նկարահանել է  կատուներին, որոնք լողում էին դեպի նավակը` ասես հույս ունենալով փրկվելու: