ԱՄՆ-ն Չինաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստում. Washington Post

10:04 • 31.08.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն անցել է տնտեսական պատժամիջոցների մշակմանն այն չինական ընկերությունների դեմ, որոնք ներգրավված են ամերիկյան կազմակերպությունների տվյալների բազաների վրա հաքերային հարձակումների գործում, գրում է РИА Новости-ն:

 

Ինչպես գրում է Washington Post թերթը, պատժամիջոցների այդ փաթեթն «աննախադեպ» է: Նշվում է, որ փաթեթը մշակվում է այն ընկերությունների և մասնավոր անձանց նկատմամբ, որոնք եկամուտ են ստանում կառավարության կողմից իրականացվող ամերիկյան առևտրային գաղտնիքների «գողություններից»: Միևնույն ժամանակ նշվում է, որ որոշումը դեռ կայացված չէ:

 

Նման պատժամիջոցների կիրառումն ԱՄՆ-ի խիստ պատասխանը կլինի չինացի հաքերների սկսած «կիբեռտնտեսական լրտեսության» ալիքին: ԱՄՆ պաշտոնատար անձինք պնդում են, որ չինացի հաքերները գողանում են ամեն ինչ՝ ատոմային էլեկտրակայանների նախագծերից սկսած մինչև էներգետիկ ընկերությունների գաղտնի տվյալներ: