Չինացին հատակը մաքրելու փայտով փրկել է պատուհանից կախված երեխային (տեսանյութ)

18:12 • 31.08.15

Չինաստանի Շանդուն շրջանում տղամարդը 20 րոպե շարունակ հատակը մաքրելու փայտով պահել է չորրորդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից ընկած երեխային, գրում է lenta.ru-ն:

Վան Բաոպին անունով տղամարդը անցնելիս է եղել փողոցով, երբ երեխայի ճիչ է լսել: Նա տեսել է, որ աղջիկը կախված է պատուհանի ճաղերից, իսկ նրա գլուխը մնացել է մետաղների արանքում: Չինացին մտել է տուն, գտել հատակը մաքրելու սարքը և պահել է երեխային փայտով, մինչև ծնողները աղջկան հետ չեն բարձրացրել բնակարան:

Հաղորդվում է, որ երեխան շատ վախեցած է եղել, սակայն միջադեպի հետևանքով չի վիրավորվել: