Հունգարիայից Ավստրիա տանող ճանապարհին մոտ 20 կմ երկարությամբ խցանում է առաջացել

14:16 • 31.08.15

Հունգարիայից Ավստրիա տանող ճանապարհին մոտ 20 կմ երկարությամբ խցանում է առաջացել՝ երկու երկրների սահմանին տրանսպորտային միջոցների ուժեղացված ստուգումներից հետո, գրում է РИА Новости-ն։

 

Ավստրիայի իշխանությունները խստացրել են Հունգարիայից ժամանող տրանսպորտային միջոցների ստուգումները, երբ տասնյակ փախստականներ շնչահեղձ էին եղել հունգարական համարներով բեռնատարում։ Վերջին տվյալներով՝ միջադեպի զոհ է դարձել ավելի քան 70 մարդ։

 

ЕС Frontex սահմանային գործակալության տվյալներով՝ 2015թ. ԵՄ տարածք է ժամանել 340.000 ներգաղթյալ։