Տաջիկստանի իշխանություններն ընդդիմադիր կուսակցությանը մեղադրել են ԻՊ-ի հետ կապերի համար
Տաջիկստանի իշխանությունները երկրի ընդդիմադիր «Իսլամական վերածնունդ» կուսակցությանը մեղադրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու համար, տեղեկացնում է rosbalt.ru-ն։
«Կուսակցության ակտիվիստները ներառված են ԻՊ-ի ծայրահեղական գաղափարների քարոզչության մեջ՝ Տաջիկստանի տարբեր շրջաններում իրավիճակն ապակայունացնելով ու ԻՊ-ի սև դրոշը պարզելով»,-ասել է երկրի ՆԳՆ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ մոտ 20 մարդ է ձերբակալվել Նուրեկ և Շաատուզ քաղաքներում իսլամիստների դրոշը պարզելու համար։
Երկրի ՆԳՆ-ն իր հերթին հաղորդել է 14 քաղաքացինների ձերբակալության մասին, որոնք կասկածվում են ԻՊ-ի գաղափարները քարոզելու և Նուրեկում ԻՊ-ի դրոշը պարզելու համար:
«Նուրեկի 14 քաղաքացիներ ինտերնետով ծանոթացել են ԻՊ-ի տաջիկ զինյալ ոմն Յունուսի հետ, և այդ ահաբեկչական կազմակերպությանն իրենց հավատարմությունը ցուցադրելու համար քաղաքի կենտրոնում սև դրոշներ են պարզել»,-նշված է հաղորդագորւթյան մեջ:
Ձերբակալված տղամարդիկ 21-37 տարեկան են: Նրանց մեղադրանք է առաջադրվելու ծայրահեղականության համար:










