Խոդորկովսկին և Նավալնին քաղբանտարկյալներին 2 մլն ռուբլի կբաժանեն
Ռուսական «ՅՈւԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին և ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին համատեղ նախագծի շրջանակում 100-հազարական ռուբլի կբաժանեն 22 քաղբանտարկյալի՝ որպես միանվագ օգնություն: Աջակցություն ստացողներին ընտրել են իրավապաշտպան փորձագետները, գրում է lenta.ru-ն։
Այդկերպ պաշտոնապես սկսվում է Խոդորկովսկու «Բաց Ռուսաստան» շարժման իրավապաշտպան ուղղության շրջանակում քաղբանտարկյալների ֆինանսական աջակցության ծրագիրը։
«Նավալնին այս ծրագրին ֆինանսապես չի մասնակցում. նա պարզապես գումար չունի, և նրա հաշիվների վրա կալանք է դրված: Բայց մենք ամեն կերպ առաջ ենք տանում այդ նախագիծը»,- հայտնել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Ռոման Ռուբանովը:
Մի քանի նվիրատու ցանկացել է անանուն մնալ։










