ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցությունը պետք է օգտագործվի ազգային շահերի ակտիվ առաջխաղացման համար. Աթամբաև

11:42 • 31.08.15

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Ղրղզստանի անդամակցությունը պետք է օգտագործվի ազգային շահերի ակտիվ առաջխաղացման համար, հայտարարել է երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը՝ դիմելով քաղաքացիներին երկրի անկախության 24-ամյակի առիթով, գրում է РИА Новости-ն։

 

Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել օգոստոսի 12-ին։

 

«Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունն անշուշտ դրա համար մեծ հնարավորություններ է բացում: Մենք մուտք են ստանում հսկայական տարածաշրջանային շուկա։ Բայց չպետք է լինի էյֆորիա, որ մենք մտել ենք միություն և հաջողությունն ինքն իրեն կգա: ԵՏՄ-ին անդամակցությունը պետք է օգտագործվի Ղրղզստանի ազգային շահերի ակտիվ առաջխաղացման համար»,- հայտարարել է նա։

 

Նախագահը նշել է, որ այսօր Ղրղզստանը համաշխարհային դաշտում հավասարը հավասարի երկխոսություն է ունենում բոլոր միջազգային գործընկերների հետ: «Մեզ հետ հաշվի են նստում, որովհետև մենք բաց ենք և ազնիվ, մեր արտաքին քաղաքականությունը ենթարկվում է բացառապես Ղրղզստանի ազգային շահերին»։