Սպանություն Երևանում. Մարգարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի. shamshyan.com

15:18 • 31.08.15

Այսօր՝ օգոստոսի 31-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի թիվ 41 շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկի բնակարանում տղամարդու դի կա:


Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 15 բնակարանում՝ հյուրասենյակում, բազմոցի վրա, հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներից մահացած 52-ամյա Վահան Աղաջանյանի դին: Հարուցվել է քրեական գործ,  ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:



Մանրամասները՝ այստեղ: