Առանց ԵՄ-ում փախստականների հարցի լուծման «շենգենը» հարցականի տակ կդրվի. Մերկել

17:59 • 31.08.15

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե ԵՄ երկրները չկարողանան պայմանավորվել փախստականներին արդար տեղաբաշխելու վերաբերյալ, ապա Շենգենյան համաձայնագիրը կդրվի հարցականի տակ, գրում է gazeta.ru-ն:

«Եթե մենք չպայմանավորվենք փախստականների արդար տեղաբաշխման մասին, ապա Շենգենյան գոտու մասին հարցը կհայտնվի օրակարգում»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սլովակիայի, Լեհաստանի, Հունգարիայի և Չեխիայի վարչապետները շաբաթվա վերջում հանդիպում կունենան ներգաղթյալների հետ կապված իրավիճակի բարելավումը քննարկելու համար: