Վենեսուելայում բնակվող հայուհին դարձել է Miss Lebanon emigrants 2015 մրցույթի հաղթող (տեսանյութ)

13:04 • 31.08.15

Վենեսուելայում բնակվող լիբանանահայ Սոֆիա Ա. Ինկլիզյանը դարձել է Լիբանանում անցկացված Miss Lebanon Emigrant 2015 մրցույթի հաղթող։

 

Ինչպես տեղեկացնում է Armenianlife.com կայքը, Բիզնեսի կառավարման դպրոցում սովորող Սոֆիան ծագումով լիբանանահայ ընտանիքից է, որը ներկայում բնակվում է Վենեսուելայում։

 

Miss Lebanon Emigrant 2015 հեղինակավոր մրցույթը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին՝ լիբանանյան գեղեցիկ Dhour Shweir հանգստավայրում։

 

Դրան մասնակցել են լիբանանցի աղջիկներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բելգիայից, Կանադայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Ավստրալիայից, Ուրուգվայից, Մեքսիկայից, Դանիայից, Շվեդիայից, Վենեսուելայից։

 

Աշխարհում շուրջ 10 մլն լիբանանցի ներգաղթյալ կա։ Նշվում է, որ այդ թիվը շատ ավելին է, քան Լիբանանում բնակվող լիբանանցիների թիվը։