«Իսլամական պետության» գրոհայինները հնագույն Պալմիրայում ոչնչացրել են տաճարի մի մասը

08:46 • 31.08.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիական հնագույն Պալմիրա քաղաքում քանդել են տաճարներից մեկը, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով Reuters-ին։

 

«Գրոհայինները քանդել են Բելա տաճարի մի մասը, որը Պալմիրայում հռոմեական դարաշրջանի կառույց էր»,- նշել է գործակալությունը։

 

Թե հատկապես երբ է դա տեղի ունեցել՝ չի հաղորդվում։

 

Պալմիրայի ավերակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության հուշարձան են ճանաչվել։