Ուկրաինայում տեղադրվել է Պուտինի արձանը (լուսանկարներ)
Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են, որ Զապորոժյե քաղաքի կենտրոնում տեղադրվել է արձան, որն ունի Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի դեմքը:
Արձանը հեղինակել է քանդակագործ Ալեքսանդր Տրետյակը, տեղադրվել է Ուկրաինայի անկախության օրը` օգոստոսի 24-ին: Հրեշավոր կերպարանքով արձանը գրկել է սատկած խածկտիկ թռչնի:
Արձանին կից գրությունը` հին սլավոներենով, նշում է, որ արձանը տեղադրվել է ի ողբ «ռուսաց աշխարհի»` առ այն, որ ջհուդ-բանդերականները ռուսալեզու խածկտիկների են սպանել դաժանորեն:
ԶԼՄ-ները պարզաբանում են, թե հենց Զապորոժյեում է ծնունդ առել պրոպագանդիստական լեգենդը, իբր Ուկրաինայում սպանում են «Ռուսական աշխարհի» խորհրդանիշ խածկտիկին:
«Ռուսաց աշխարհը» միջպետական ու միջաշխարհամասային հանրության կոնցեպցիա է, որին պետք է միավորի Ռուսաստանը և հավատարմությունը ռուսերենին ու ռուսական մշակույթին:




















