Գործարար Ստերլիգովը ձերբակալված չէ, նրա հետ «զրուցում են». ռուսական ԶԼՄ-ներ
«Ինտերֆաքս»-ը վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին` հայտնում է, որ ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը ձերբակալված չէ, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր:
Աղբյուրը հայտնում է, որ Ստերլիգովը ոչ թե ձերբակալվել է, այլ «նրա հետ զրույց է անցկացվում` որոշ հանգամանքներ պարզելու համար, ինչից հետո նրան բաց կթողնեն»:
Այսօր Երևանի ժամանակով 17:00-ին Ստերլիգովը Երևանից Մոսկվա էրգնացել, ձերբակալվել «Դոմոդեդովո» օդանավակայանում: Դրանից հետո հակասական լուրեր էին տարածվել, այդ թվում` պնդումով, թե Ստերլիգովը ձերբակալվել է Ադրբեջանի հայտարարած հետախուզման շրջանակներում:
Ներկա դրությամբ, Ստերլիգովի փաստաբան Արթուր Այրապետովի պնդմամբ, նա ձերբակալվել է ԱՊՀ-ի տարածքւոմ միջպետական համագործակցության շրջանակներում:










