Թուրքիայում հանգիստ կազմակերպելու գծով մասնագիտացած բրիտանական տուրօպերատորը դադարեցրել է գործունեությունը

16:35 • 31.08.15

Բրիտանական Exclusive Escapes տուրօպերատորը, որը մասնագիտացել է Թուրքիայի հանգստավայրերում շքեղ և էքսկլյուզիվ հանգիստ կազմակերպելու գծով, հայտարարել է 2015 թվականի օգոստոսի 27-ին իր գործունեությունը դադարեցնելու մասին՝ դա բացատրելով նրանով, որ Թուրքիայում աշխարհաքաղաքական իրավիճակի բարդացման պատճառով ընթացիկ տարում կրճատվել է պատվերների քանակը, հաղորդում է РИА Новости-ն:

 

Exclusive Escapes-ը զբաղվում էր ինչպես պատրաստի զբոսաշրջային փաթեթների վաճառքով, այնպես էլ Թուրքիայում առանձնատների և զբոսանավերի վարձակալության ծառայություններ առաջարկելով։ Օպերատորի գործունեության դադարեցման պատճառով ավելի քան 2.200 զբոսաշրջիկ է տուժել: Մոտ 500 մարդ գտնվել է արտասահմանում, ևս մոտ 1,75 հազար մարդ ձեռք է բերել տուրեր ապագա ամսաթվերով:

 

Ինչպես հայտնում է Մեծ Բրիտանիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը, մոտ 2 հազար զբոսաշրջիկ, ով ձեռք է բերել Exclusive Escapes-ի ամբողջական զբոսաշրջային փաթեթ (հյուրանոց + ավիափոխադրում), եթե արդեն Թուրքիայում է, կկարողանա ամբողջությամբ մնալ արձակուրդի օրերին և վերադառնալ տուն տուրով նախատեսված ժամկետներում: Նրանք, ովքեր դեռ չեն մեկնել արձակուրդ, կստանան չկայացած այցելության համար գումարի ամբողջական վերադարձը:

 

Exclusive Escapes-ը 2014 թվականին ճանաչվել է դեպի Թուրքիա լավագույն տուրօպերատորը The Times Travel Awards վարկանշային ցանկում: