Կիևում հարյուրավոր ցուցարարներ բողոքում են Սահմանադրության փոփոխությունների դեմ (տեսանյութ)

13:08 • 31.08.15

Կիևում (Ուկրաինա) հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Գերագույն ռադայի շենքի մոտ՝ բողոքելով Սահմանադրության փոփոխությունների դեմ, հայտնում է 112.ua-ն։

 

Նշենք, որ Գերագույն ռադայում տեղի է ունենալու այդ հարցով արտահերթ նիստ։

 

Նշվում է, որ տեղանքում ուժեղացվել է պահպանությունը, որն իրականացնում են ոստիկանները և Ազգային գվարդիայի ներկայացուցիչները։

 

Ըստ 112.ua-ի թղթակցի՝ ցուցարարների թիվն ավելանում է, քանի որ մոտենում են նոր մասնակիցներ։ 

 

«Մարդկանց հիմնական մտահոգությունն այն է, որ եթե սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնեն, ապա երկրի արևելքում գտնվող զինյալներին համաներում կշնորհվի և Ռուսաստանի հետ սահմանը «կլղոզվի»»,- ասել է թղթակիցը։