Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ (լուսանկարներ)

15:27 • 31.08.15

Ուկրաինայի Գերագույն ռադան հսկող զինծառայողների շարքերի ուղղությամբ մարտական նռնակ է նետվել: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնում են լրագրողները, գրում է УНИАН-ը:

 

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, պատգամավոր Անտոն Գերաշչենկոն Facebook-ի իր էջում նշել է, որ Ազգային գվարդիայի մի քանի զինծառայողներ ծանր վնասվածքներ են ստացել: Նրանց կյանքը վտանգի տակ է:

 

«Ազգային գվարդիայի մի քանի զինծառայող ծանր վիրավորվել է: Նրանց կյանքը վտանգի տակ է։ Ներքին գործերի նախարարությունն առաջնահերթ գործողություններ է իրականացնում սադրիչների որոնման և ձերբակալման ուղղությամբ»,- գրել է Գերաշչենկոն Facebook-ի իր էջում։

 

«112 Украина» հեռուստաալիքի թղթակիցը դեպքի վայրից հայտնել է, որ ներկայում վիրավորների թիվն արդեն հասել է 15-ին: Ռադայի մոտ է ժամանել շտապօգնության մեքենան։

 

Hromadske.tv-ի թղթակցի հաղորդմամբ՝ արդեն հայտնի է առնվազն 30 վիրավորի մասին։

 

Գերագույն ռադայի շենքի մոտ բախումներ էին սկսվել Ուկրաինայի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելուն դեմ հանրահավաքի մասնակիցների և իրավապահների միջև: Իրավապահները վահաններով մի քանի շարքով շրջափակել են Գերագույն ռադայի շենքը։

 

Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, ցուցարարները ծխի ռումբեր են նետել և փորձել են ներս մտնել շենք:

 

Այն բանից հետո, երբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու որոշումը, ցուցարարներն անցել են խորհրդարանի վրա հարձակման: Դրան ի պատասխան՝ ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել:

Embedded image permalink

кадр трансляции канала

фото с фейсбук-страницы Антона Геращенко

Embedded image permalink