Հունաստանի ոստիկանությունը խլացնող նռնակներ է կիրառել անօրինական ներգաղթյալ-ցուցարարների դեմ
Հունաստանում օրինապահները խլացնող նռնակներ են կիրառել 2000 անօրինական ներգաղթյալների դեմ, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում Մակեդոնիայի հետ սահմանային Իդոմենի գյուղում:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով արևմտյան լրատվամիջոցները, սիրիացի և աֆղանստանցի ներգաղթյալները բողոքի ակցիայի են մասնակցել` ընդդեմ Հունգարիա մեկնողների հոսքը վերահսկելու համար Մակեդոնիայի իշխանությունների` Հունաստանի հետ սահմանը ժամանակավորապես փակելու մասին որոշման:
Նախնական տվյալներով` միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ավելի վաղ ԵՄ սահմանապահ Frontex գործակալությունը տեղեկացրել էր, որ 2015-ին 7 ամսվա ընթացքում ԵՄ ժամանած ներգաղթյալների թիվը հասել է 340 000-ի: 2014-ի այդ նույն ժամանակահատվածում գրանվել էր 123 500 անձ:










