Թուրքիայում 3 բրիտանացի լրագրող է կալանավորվել

08:53 • 01.09.15

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում 3 բրիտանացի լրագրող է ձերբակալվել։


Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ»-ը, արդեն նրանց կալանավորելու որոշում է կայացվել։


Vice News-ի լրագրողներ Մուհամեդ Իսմայիլ Ռասուլը, Ֆիլիպ Ջոն Փենդլբերին և Ջեք Հանրահանը մեղադրվում են «Իսլամական պետություն» խմբավորմանն աջակցելու համար։



Դատախազությունը նրանց մեղադրանք է ներկայացրել առանց կառավարության թույլտվության նկարահանումներ անելու, ինչպես նաև ԻՊ-ին աջակցելու համար: