Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել բարերար Վահագն Հովնանյանի ընտանիքին

13:18 • 01.09.15

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ցավակցական հեռագիր է հղել բարերար Վահագն Հովնանյանի ընտանիքին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունը:


Ցավակցական հեռագրում ասված է.


«Խոր ցավով տեղեկացա բարերար, հայ ժողովրդի արժանավոր զավակ Վահագն Հովնանյանի մահվան մասին:


Վահագն Հովնանյանը բացառիկ անձնավորություն էր, մեծ հայրենասեր, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հարազատ ժողովրդին, հայոց անկախ պետականության զարգացմանը և զորացմանը, համահայկական խնդիրների լուծմանը: Նրա գործուն մասնակցությամբ իրականացվել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր:


Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Վահագն Հովնանյանի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: