Չինաստանում ռազմական շքերթի անցկացմանն ընդառաջ կապիկները «կմաքրեն» փողոցները թռչուններից

10:08 • 01.09.15

Լուսանկարը՝ Graham McGeorge/Barcroft Media-ի

 

Չինաստանի զինված ուժերը նախապատրաստել են կապիկների ջոկատ, որը պետք է վախեցնի թռչուններին այն վայրում և դրան հարակից փողոցներում, որտեղ պետք է կայանա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված շքերթը, գրում է Корреспондент-ը։

 

Կազմակերպիչները հույս ունեն, որ կապիկներին օգտագործելը թույլ կտա խուսափել նրանից, որ թռչունները կհայտնվեն ինքնաթիռների տուրբիններում, և կբացառի արտակարգ իրավիճակները։

 

Պեկինի իշխանություններն արգելել են նաև բնակիչներին աղավնիներ բաց թողնել շքերթի անցկացման ընթացքում։

 

Ռազմական շքերթը կանցկացվի սեպտեմբերի 3-ին։